Թարգմանություն․Գիտնականները բարձրաձայնել են նոր երկրաբանական դարաշրջանի մասին

1872971

РИА Новости-ն հաղորդում է, որ Երկիր մոլորակի վրասկսվել է նոր երկրաբանականև պատմական դարաշրջան՝անտրոպոգենդարաշրջանը,այսինքն՝մարդկության դարաշրջանը։Այդ մասին Քեյփթաունում տեղի ունեցածերկրաբանական կոնգրեսում պաշտոնապես հայտարարել է ստրատիգրաֆիայի միջազգային հանձնաժողովը ։

«Անտրոպոգենը հատկանշվում է նրանով, որ մեր բոլորիս գործողություններըսկսել են գլխավոր դեր ունենալ երկրագնդի բոլոր էկոլոգիականմեխանիզմների աշխատանքում։ Ըստ էության, երկրագունդը մի հսկայականտիեզերանավ է, որի անձնակազմը մարդկությունն է»,-հայտարարել էՔրիստոֆեր Ռափլին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից։Նա նշել է նաև,որ աստղաթիռի կենսաապահովման համակարգի աշխատանքին մշտապեսխառնվելը կլիներ անմտություն, և ատրոպոգենի սկիզբը հիշեցնում է մեզ, որմարդկությունը կրակի հետ է խաղում։ Բնապահպանները, կենսաբաններն ու բնական գիտությունների շատ այլ ներկայացուցիչներ արդեն ավելի քան կես դար է՝ խոսում են անտրոպոգենի ի հայտ գալու մասին։ Դրա օգտին առաջ են քաշվում մի շարք փաստարկներ, որոնք հենվում են կենդանիների ոչնչացման և էկոհամակարգի՝մարդու գործունեությանբ առաջ եկած անդառնալի փոփոխությունների կտրուկ արագացման վրա։ Սակայն երկրաբաններըհանդես են գալիս այդ գաղափարի դեմ, քանի որ, նրանց խոսքով,նմանօրինակ պրոցեսները չեն կարող նկատելի հետք թողնել Երկրագնդիվրա, որը ընդունակ է հուշելու մեր հեռավոր հետնորդներին կամ մոլորակիհյուրերին, որ այդ ժամանակ սկսվել է մեր քաղաքակրթության զարգացմամբ պայմանավորված նոր դարաշրջան։ Քանի որ անտրոպոգենի դարաշրջանիհերթափոխի մասին հստակ «ոսկե մեխ» գոյություն չունի, գիտնականները,որոնք այսօր ուզում են հայտարարել անտրոպոգենի սկսվելու մասին,ստիպված են պայմանավորվել, թե Երկիր մոլորակի և մարդկությանպատմության որ իրադարձությունը կարող է դրա դերը կատարել։ Այդ դերինայսօր տարբեր աստիճանի հաջողություններով հավակնում են 17դարիսկիզբը, 1950-ականների կեսերը և 1964թիվը։ Ավելի վաղ երկրաբաններըհասկացել էին, որ Երկրի տեկտոնական սալերը ձևավորվել են երկրի միջնապատի հալոցքի շատրվանի պատճառով, որը հասել է Երկրիմակերևույթին՝ երկրակեղևը մասերի բաժանելով։

Նյութը կարող եք կարդալ այստեղ․

Leave a comment