«Ողբալ, թե փոխել»

Եթե մարդու կյանքը հագեցված լիներ ամեն ինչով, ապա այս հարցը նրա մեջ նույնիսկ չէր առաջանա։ Սակայն եթե մենք քննարկում ենք այս հարցը, նշանակում է, որ մեր կյանքում ինչ- որ բան մեր ուզածով չէ։ Հայ ժողովուրդը իր պատմության անբողջ ընթացքում ողբացել է, և ոչ ոք չի կարողացել ինչ- որ բան փոխել։ Դեռ Մովսես Խորենացու ժամանակներից մինչև հիմա մարդիկ միայն ողբում են, սակայն պետք է մեկը, ով սկիզբ կդնի փոխելու դարաշրջանին։ «Այդ մեկը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը» մտածում ենք մենք, սակայն ոչ ոք չի վերցնում իր վրա այդ պարտականությունը, և մենք մեր նախնիների պես շարունակում ենք միայն ողբալ։ Սակայն կհակադարձեմ ինձ և կասեմ, որ մեր օրերում եղան որոշ դեպքեր, երբ հայրենասեր ու վճռական մարդիկ փորձեցին իրենց հնարավորության սահմաններում լուրջ քայլերով փոխել կյանքը դեպի լավը։ Գուցե նրանց քայլերը ոչ այնքան անթերի ու արդյունավետ ստացվեցին, սակայն իրենց ունեցած երկու ճանապարհից նրանք ընտրեցին ոչ թե ողբալու, այլ փոխելու ճանապարհը

Leave a comment