Թարգմանություն․Գիտնականները բարձրաձայնել են նոր երկրաբանական դարաշրջանի մասին

1872971

РИА Новости-ն հաղորդում է, որ Երկիր մոլորակի վրասկսվել է նոր երկրաբանականև պատմական դարաշրջան՝անտրոպոգենդարաշրջանը,այսինքն՝մարդկության դարաշրջանը։Այդ մասին Քեյփթաունում տեղի ունեցածերկրաբանական կոնգրեսում պաշտոնապես հայտարարել է ստրատիգրաֆիայի միջազգային հանձնաժողովը ։

«Անտրոպոգենը հատկանշվում է նրանով, որ մեր բոլորիս գործողություններըսկսել են գլխավոր դեր ունենալ երկրագնդի բոլոր էկոլոգիականմեխանիզմների աշխատանքում։ Ըստ էության, երկրագունդը մի հսկայականտիեզերանավ է, որի անձնակազմը մարդկությունն է»,-հայտարարել էՔրիստոֆեր Ռափլին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից։Նա նշել է նաև,որ աստղաթիռի կենսաապահովման համակարգի աշխատանքին մշտապեսխառնվելը կլիներ անմտություն, և ատրոպոգենի սկիզբը հիշեցնում է մեզ, որմարդկությունը կրակի հետ է խաղում։ Բնապահպանները, կենսաբաններն ու բնական գիտությունների շատ այլ ներկայացուցիչներ արդեն ավելի քան կես դար է՝ խոսում են անտրոպոգենի ի հայտ գալու մասին։ Դրա օգտին առաջ են քաշվում մի շարք փաստարկներ, որոնք հենվում են կենդանիների ոչնչացման և էկոհամակարգի՝մարդու գործունեությանբ առաջ եկած անդառնալի փոփոխությունների կտրուկ արագացման վրա։ Սակայն երկրաբաններըհանդես են գալիս այդ գաղափարի դեմ, քանի որ, նրանց խոսքով,նմանօրինակ պրոցեսները չեն կարող նկատելի հետք թողնել Երկրագնդիվրա, որը ընդունակ է հուշելու մեր հեռավոր հետնորդներին կամ մոլորակիհյուրերին, որ այդ ժամանակ սկսվել է մեր քաղաքակրթության զարգացմամբ պայմանավորված նոր դարաշրջան։ Քանի որ անտրոպոգենի դարաշրջանիհերթափոխի մասին հստակ «ոսկե մեխ» գոյություն չունի, գիտնականները,որոնք այսօր ուզում են հայտարարել անտրոպոգենի սկսվելու մասին,ստիպված են պայմանավորվել, թե Երկիր մոլորակի և մարդկությանպատմության որ իրադարձությունը կարող է դրա դերը կատարել։ Այդ դերինայսօր տարբեր աստիճանի հաջողություններով հավակնում են 17դարիսկիզբը, 1950-ականների կեսերը և 1964թիվը։ Ավելի վաղ երկրաբաններըհասկացել էին, որ Երկրի տեկտոնական սալերը ձևավորվել են երկրի միջնապատի հալոցքի շատրվանի պատճառով, որը հասել է Երկրիմակերևույթին՝ երկրակեղևը մասերի բաժանելով։

Նյութը կարող եք կարդալ այստեղ․

«Ողբալ, թե փոխել»

Եթե մարդու կյանքը հագեցված լիներ ամեն ինչով, ապա այս հարցը նրա մեջ նույնիսկ չէր առաջանա։ Սակայն եթե մենք քննարկում ենք այս հարցը, նշանակում է, որ մեր կյանքում ինչ- որ բան մեր ուզածով չէ։ Հայ ժողովուրդը իր պատմության անբողջ ընթացքում ողբացել է, և ոչ ոք չի կարողացել ինչ- որ բան փոխել։ Դեռ Մովսես Խորենացու ժամանակներից մինչև հիմա մարդիկ միայն ողբում են, սակայն պետք է մեկը, ով սկիզբ կդնի փոխելու դարաշրջանին։ «Այդ մեկը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը» մտածում ենք մենք, սակայն ոչ ոք չի վերցնում իր վրա այդ պարտականությունը, և մենք մեր նախնիների պես շարունակում ենք միայն ողբալ։ Սակայն կհակադարձեմ ինձ և կասեմ, որ մեր օրերում եղան որոշ դեպքեր, երբ հայրենասեր ու վճռական մարդիկ փորձեցին իրենց հնարավորության սահմաններում լուրջ քայլերով փոխել կյանքը դեպի լավը։ Գուցե նրանց քայլերը ոչ այնքան անթերի ու արդյունավետ ստացվեցին, սակայն իրենց ունեցած երկու ճանապարհից նրանք ընտրեցին ոչ թե ողբալու, այլ փոխելու ճանապարհը

Մեջբերումներ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» նովելից

jonathan-2

1․Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալ։ Ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, ոչ թե թռիչքը։ Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը։

2․ Ես ստեղծված եմ կատարյալ, իմ հնարավորությունները անսահմանափակ են։ Ես ճայ եմ…

3․Ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսը ոչ այլ ինչ է, քան ձեր միտքը գամող  շղթաներ, և դուք կփշրեք ձեր մարմինը կապկպող  շղթաները…

4․Ջոնաթա՛ն աշխատիր հասկանալ, թե ինչ է սերը։

5․Մոռացիր հավատի մասին։ Արդյո՞ք քեզ պետք եղավ հավատը թռչել սովորելու համար։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է թռիչքը։

6․– Ցանկացածդ տեղը թռչելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես:

«Արտաշես և Սաթենիկ»

1257278872_artashes-i-satenik

Քեզ եմ ասում, քաջ Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանների,

Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տուր պատանուն,

Քանի որ լոկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

 

Հայերի ծագումնաբանությունը

    Հայերի ծագման վերաբերյալ ի՞նչ տեսություններ կան

1-ին  տեսություն․ Պատմահայր Մովսես Խորենացի 5-րդ դար (նախաքրիստոնեական)

Ըստ պատմահոր հայերը ծագել են Հայկ Նահապետից, հայտնի է որ Ք․Ա․2492թ․ օգոստոսի 13-ին՝ Խոշաբ գետի ափին Հայկը հաղթեց Բելին․ Հայկից էլ ծագեց հայ ժողովուրդը։

2-րդ տեսություն (քրիստոնեական տեսություն)

Ըստ Աստվածաշնչի ջրհեղիղից հետո Նոյը կանգ առավ Արարատի վրա։Նա իր որդիների՝  Սեմի, Քամի, Հաբեթի հետ իջավ Արարատից։ Հայաստանում մնաց Հաբեթը, ով ամուսնացավ և ունեցավ Թորգոմ անունով որդի։ Թորգոմը կառուցեց իր տունը՝ Թորգոմատունը կամ Թեգերաման։ Այնուհետև ծնվեց Հայկը, որից էլ առաջացավ Հայաստանը։

3 տես․Հունական Տեսություն

Ըստ հույների Յասոն անունով արգոնավորդը հունաստանից գալիս է Սև ծովի արևելյան ափերը՝ Կոլխիդա, ոսկե գեղմը (խորհորդանշում է հարստություն և երջանկություն) տանելու։ Երբ այն վերցնում են, Արմենոս անունով նավաստին ասում է, որ նա ետ չի գնալու Հունաստան։ Նա Հայաստանի տարածքում իր անունով ստեղծում է Հայաստանը։

4․տես․ ըստ վրացական ավանդազրույցի․

Հաբեթի որդի Թորգոմը ունեցել է 7 որդի, որոնցից ամենամեծը Հայկն էր։ Թորգոմը Հայկին ժառանգություն թողեց Հայաստանը, մյուս 6 զավակներին բաժանեց իր ունեցած տարածքները։ Այսպես առաջացան կովկասյան ժողովուրդները։

Պատմական աշխարհագրություն

Թեմա․Հայերի հայրենիքը

armenian_highlands

       Հայերի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է, որը գտնվում է Եվրասիա մայրցամաքի, Ասիա աշխարհամասի, Առաջավոր Ասիայի հյուսիսում։ Հայկական լեռնաշխարհի բարձր լեռնագագաթներն են Արարատը (5165մ) կամ Մասիսը, Սիփանը (4434մ), Արագածը (4096մ), ապա Սիսը (3925մ), Կապուտ Ջուղը (3904մ)։ Արագածը ՀՀ ամենաբարձր լեռնագագաթն է, որի անվանումը ստեղծվել է Արամանյակի անունից։ Խոշոր լճերն են՝ Սևանա լիճ կամ Գեղամա ծով (1916մ ծովի մակարդակից, Հայկի սերնդից Գեղամի անունով), Վանա լիճ կամ Բզնունյաց ծով (1720մ, այնտեղ կա միայն մեկ տեսակի ձուկ՝ տառեխ), Ուրմիո լիճ կամ Կապուտան ծով։ Կան նաև Փարվանա, Արճակ, Նազիկ, Ծովակ հյուսիսում լճերը: Սևանի մեջ թափվում են  մոտ 3 տասնյակ գետեր, սկիզբ է առնում միայն Հրազդանը։ Կա նաև հրաբուխ՝ Թոնդրակ։ Հայտնի գետերն են՝ Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Ճորոխ, Հարիս, Գայլ գետերը։ Եփրատը միանալով Տիգրիսին թափվում է Պարսից ծոց։ Եփրատն ունի երկու ճյուղ Արածանի(Արևելյան Եփրատ) և Արևմտյան Եփրատ։ Արաքսը (մոտ 1000Կմ)  միանալով Կուր գետին թափվում է Կասպից ծոց։ Արաքսը նաև հայտնի է Երասխ անունով, որը կապված է Հայկի թոռան՝ Երաստի անվան հետ։ Գայլը, Հարիսը և Ճորոխը թափվում են Սև ծով։